Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 22-27-ը ընկած ժամանակահատվածում գնել են 116 մլն 740 հազար 224 դոլար' 406.85 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել' 119 մլն 342 հազար 493 ԱՄՆ դոլար' 407.87 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14 մլն 458 հազար դոլարի առք եւ վաճառք' 407.51 դրամ մեկ դոլարի դիմաց միջ ին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 950 հազար դոլարի առք եւ վաճառք' 407.87 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 498 հազար 902 եվրո' 520.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 21 մլն 982 հազար 91 եվրո' 523.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 101 մլն 547 հազար 875 ռուբլի' 10.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 159 մլն 406 հազար 313 ռուբլի' 10.64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար: