ԱՄՆ-ը մտադիր չէ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիա և Իրաք զորք ուղարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազորյցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղ ակալ Տոնի Բլինկենն՝ ավելացնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին ժամանակ է հարկավոր:

 

Բլինկենի խոսքով' հակաահաբեկչական կոալիցիայի անդամ դառնալու ցանկություն են հայտնել 50 երկրներ: Նա հավելել է, որ համախմբված արշավի համար ժամանակ է հարկավոր: Պաշտոնյան նաև նշել է, որ գործընթացն ընդամենը սկսվել է, ապա հիշեցրել, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար շուտով կսկվի սիրիական ընդդիմության անդամների զինպատրաստությունը:

 

«Մենք օգնում են տեղի ուժերին, իսկ իրաքյան ուժերն իրենք են պայքարելու իրենց երկրի ապագայի համար»,- պարզաբանել է Բլինկենը՝ հավելելով. «Մենք մտադիր չենք ընկլել «Ալ Կաիդա»-ի ծուղակը՝ այնտեղ ուղարկելով հազարավոր ամերիկացիների»:

 

Նա հստակ չի պատասխանել, թե արդյոք քաղաքացիական ինքնաթիռները կարող են անցնել Սիրիայի ոչ թռիչքային գոտով՝ նշելով, որ հարցն ուսումնասիրվում է տարբեր տեսանկյուններից: