ՆԱՏՕ-ն կարող է իր զորքերը տեղաբաշխել ցանկացած վայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, TVP լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

 

«Հաջորդ տարի նախարարների հանդիպմանը մենք որոշում կընդունենք այսպես կոչված Արագ հակազդման ուժերի վերաբերյալ, բայց առանց դրանց էլ ՆԱՏՕ-ն ուժեղ բանակ ունի: Եվ մենք կկարողանանք այն ծավալել որտեղ որ ցանկանում ենք»,- ասել է Ստոլտենբերգը Լեհաստան կատարած այցի ժամանակ:

 

Ստոլտենբերգը հոկտեմբերի 1-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու օրը, հայտարարել էր, որ առաջիկա տարիներին դաշինքի գլխավոր խնդիրը հավաքական պաշտպանության ամրապնդումն է, եւ հայտնել, որ դաշինքը չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժեղացումը ոչ մի կերպ չի խանգարում Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելուն: