Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որպես Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու, հնարավոր է հարգանքի տուրքի արժանանա Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Ռեալի» դեմ արտագնա խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Ներկայումս արգենտինացի ֆուտբոլիստին երեք գոլ է պակասում, որպեսզի գերազանցի Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի ռեկորդը: Վերջինս Իսպանիայի առաջնությունում դարձել է 251 գոլի հեղինակ:

«Ինչո՞ւ չենք կարող Մեսսիին հարգանքի տուրք մատուցել «Սանտիագո Բերնաբեուում»: Նա արժանի է դրան»,- ասել է Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի (LFP) նախագահ Խավիեր Տեբասը: