Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) բազաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Թուրքական զինված ուժերի կողմից հարձակումների պատճառը եղել է այն, որ քուրդ զինյալները հարձակումներ են գործել ոստիկանական բաժանմունքների վրա: Քրդական աշխատավորական կուսակցությունը զգալի վնասներ է կրել:

 

Սա ամենալայնածավալ գործողությունն էր քուրդ զինալների դեմ 2013 թվականին Օջալանի ուղերձով մեկնարկած հաշտեցման գործընթացից հետո:

 

Թուրք-քրդական բախումների վերսկսումն ապացույցն է այն բանի, որ հաշտեցման գործընթացը կարելի է տապալված համարել: Ավելի վաղ PKK ռազմական թևի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունից ելնելով՝ Օջալանի հորդորով երկրից հեռացած քուրդ զինյալները կրկին վերադառնում են հետ: