Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել են վնասվածքից: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, երկու ֆուտբոլիստն էլ հնարավոր է մասնակցեն Գերմանիայի առաջնության շրջանակներում հոկտեմբերի 18-ին կայանալիք «Քյոլնի» դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները մասնակցել են Քյոլնի «Վիկտորիայի» դեմ ընկերական հանդիպմանը և մեկական անգամ աչքի ընկել: Հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: