Էբոլա վիրուսի հարուցած հիվադնության համաճարակը մինչեւ ընթացիկ տարվա վերջը հնարավոր կլինի կասեցնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման:

 

«Ես կարծում եմ, որ մինչեւ ընթացիկ տավա վերջը մենք ի վիճակի կլինենք՝ եթե չհաղթահարելու վիրուսը, ապա գոնե կասեցնելու այն»,- ասել Է քաղաքական գործիչը:

 

«Մենք մենակ չենք Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարում: Մեզ խորհուրդներ Է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որն ասում Է, թե ինչ Է անհրաժեշտ անել եւ խորհուրդներ Է տալիս տարբեր փուլերում: Կարծում եմ, որ մենք պատշաճ կերպով հակազդում ենք»,-նշել Է Կորոման:

 

Ավելի վաղ Աֆրիկյան միությունը (ԱՄ) հայտարարել Է Արեւմտյան Աֆրիկայի երկրներ հազարից ավելի բժիշկներ ուղարկելու որոշման մասին՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարելու համար:

 

«Աֆրիկայի մի քանի պետություններ խոստացել են բժշկական աշխատողներ ուղարկել Լիբերիա, Սիեռա Լեոնե եւ Գվինեա,- ասել Է ԱՄ-ի հանձնաժողովի նախագահ Նկոսազանա Դլամինի Զուման:- Այդ երկրների թվում Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որը կտրամադրի մոտավորապես հազար մասնագետների: Նրանք կուղարկվեն երեք խմբերի կազմով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: