Հայ օդերևութաբանները չեն սխալվել, երբ ջերմաստիճանի կտրուկ անկում են կանխատեսել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Վերջին օրերին ջերմաստիճանը Սյունիքում, Լոռիում, Տավուշում և ԼՂՀ-ում իջել է մինչև 20 աստիճանով, Երևանում և մյուս մարզերում իջել է 10 աստիճանով: Մարզերում եղել են ցրտարահարություններ, ճանապարհներ են փակվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը' հավելելով, որ այսօրվանից' հոկտեմբերի 28-ից, ջերմաստիճանն արդեն սկսում է բարձրանալ:

 

Անդրադառնալով այն կատակներին, թե դա Մաքսային միության ցիկլոն էր կամ իշխանությունները դա հորինել էին, որպեսզի նստացույց չլիներ, Արմեն Երիցյանը կատակով պատասխանեց. «Չէ: Մենք մեր խոստումը կատարել ենք, 10 աստիճան և 20 աստիճան նվազմամբ ցրտերը մենք ներմուծել ենք Հայաստանի Հանրապետություն»: