Թբիլիսիում Քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացվել Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ: Վրաստանի պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալաղանիան, իսկ թուրքական պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար (deputy undersecretary) Ալի Քեմալ Այդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Թուրքական պատվիրակությանը, որը Վրաստանում Է գտնվում քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում, ընդունել Է հանրապետության արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին:
Հանդիպման ընթացքում հատկապես նշվել Է, որ երկու երկրների միջեւ շարունակվում Է սերտ քաղաքական համագործակցությունը եւ այցերի փոխադարձ ակտիվ դինամիկան ինչպես բարձր, այնպես Էլ ճյուղային գերատեսչությունների մակարդակով: Թուրքական կողմը եւս մեկ անգամ արձանագրել Է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հարցում:
Հատուկ ուշադրություն Է հատկացվել Թուրքիայի ու Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին: Ընդգծվել Է երկու երկրների միջեւ տրանսպորտի, Էներգետիկայի ոլորտում եւ մաքսային հարցերում ակտիվ փոխգործակցության կարեւորությունը, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրացման տեսակետից: Կողմերը նշել են Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու նախագծի նշանակությունը, որն Էլ ավելի կխորացնի համագործակցությունը երկու երկրների միջեւ: Կարեւորվել Է աջակցությունը Կասպից ծովի Էներգառեսուրսների փոխադրումն իրականացնելուն եւ դրա հետ կապված TANAP и TAP Էներգետիկական նախագծերին:
Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ մաքսային ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը հատուկ նշել են երկու երկրները կապող ցամաքային առեւտրական անցակետերի անարգել աշխատանքի նշանակությունը: Կոնսուլտացիների ընթացքում արծարծվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները:
Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել օրակարգով նախատեսված միջազգային խնդիրների շուրջ: