Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 27-31-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայից գնել են 86 մլն 756 հազար 404 դոլար' 410.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառել' 93 մլն 242 հազար 17 դոլար' 411.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 մլն 995 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 411.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 410.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 335 հազար 634 եվրո' 517.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 16 մլն 821 հազար 628 եվրո' 521.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 987 մլն 455 հազար 611 ռուբլի' 9.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվե'լ 169 մլն 693 հազար 906 ռուբլի' 9.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.7 մլն ԱՄՆ դոլար: