Հրաձգություն Է տեղի ունեցել Միլանի դատարանում: Ինչպես հայտարարել Է վերաքննիչ դատարանի նախագահ Ջովանի Կանցիոն, դրա հետեւանքով, ենթադրաբար, զոհվել Է երկու մարդ: Նրա խոսքով՝ հրաձգության զոհերից մեկը դատախազն Է: Տեղական զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով Կանցիոյին, հաղորդել են, որ նաեւ զոհվել Է դատավոր Ֆեռնանդո Չամպին: ԶԼՄ-ների տվյալներով՝ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Իտալիայի քաղաքացի Կլաուդիո Ջարդիելոն, որը մեղադրվում Է կանխամտածված սնանկացման գործով, կրակ Է բացել դատարանի դահլիճներից մեկում: Սնանկացման գործերով զբաղվող դատավորն սպանվել Է իր առանձնասենյակում, ինչից հետո չարագործը շարունակել Է հրաձգությունը դատարանի դահլիճներից մեկում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, շենքում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են: Կասկածյալի որոնումները կատարվել են հիմնարկության ներսում: Այժմ նա ձերբակալված Է: Քննիչները պարզում են, թե ինչ կերպ Է հնարավոր դարձել հրազեն տանել հիմնարկություն, որտեղ մտնելն իրականացվում Է մետաղափնտրիչի շրջանակի միջով: