ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը հայտարարել է, որ Պենտագոնը ավիակիր, հածանավ և ավիակիր հարվածային խմբի մի քանի կործանիչներ կտեղափոխի Իսրայելի տարածք։ Իսրայելը լրացուցիչ զենք ու զինամթերք կստանա, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Իսրայելին ուժ և աջակցություն ցույց տալու համար Միացյալ Նահանգները կավելացնի գրոհային ինքնաթիռների թիվը տարածաշրջանի ավիաբազաներում։

«Իմ մտքերը Իսրայելի ժողովրդի և բազմաթիվ ընտանիքների հետ են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչության ժամանակ», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել էր լրացուցիչ օգնություն հատկացնել Իսրայելին։ Նա երկու անգամ զրուցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, իսկ իսրայելցի քաղաքական գործչի գրասենյակը հայտնել է, որ Բայդենը նրան խոստացել է «անսասան աջակցություն»:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Վաշինգտոնի ձեռնարկած միջոցները։ «Ավիակիր ուղարկելը մեզ չի վախեցնում, և ամերիկյան վարչակազմը պետք է տեղյակ լինի այդ քայլի հետևանքների մասին»,-ասվում է մեկնաբանության մեջ: