Աֆրիկյան միությունը հուլիսի 5-ին որոշում է կայացրել դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը այդ միությանը. գրում է Reuters-ը:

Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության հարցերով քարտուղար Ադմորե Կամբուձին ասել է, որ Միության ղեկավար մարմինները այդ որոշումը ուժի մեջ կպահեն մինչև Եգիպտոսում սահմանադրական կարգերի հաստատումը:

Ավելի վաղ Եգիպտոսում բանակի կողմից նախագահ Մուրսիին իշխանությունից հեռացնելու փաստը քննադատել էր Թուրքիան՝ նման գործողությունները բնութագրելով անթույլատրելի: Բացի այդ, տապալված իսլամիստական նախագահ Մուհամմեդ Մուրսիի աջակցությանն ուղղված բողոքի ցույցեր ընթացան Աֆղանստանում:

Պարսից ծոցի արաբական երկրներն իրենց հերթին իշխանափոխությանն ավելի հանգիստ վերաբերվեցին: Քաթարի և Սաուդյան Արաբիայի նախագահները շնորհավորեցին ժամանակավոր նախագահ նշանակվելու կապացությամբ: