Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դադարեցրել է «Բատկիվշչինա» կուսակցությունում իր անդամակցությունը, որպեսզի իրեն չմեղադրեն քաղաքական կողմնապահության մեջ:

 

«Այսօր Յացենյուկը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությունում, որպեսզի իրեն չմեղադրեն քաղաքական կողմնապահության մեջ»,- ասել է Տուրչինովը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ չի առաջադրի իր թեկնածությունն Ուկրաինայի նախագահական ընտրություններում' երկրում տիրող իրավիճակն ավելի չսրելու և չպառակտելու համար: