Ինչպես հայտնում է itar-tass-ը, Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի կառավարության անդամների ու ընդդիմության առաջնորդների դեմ:

 

Պատժամիջոցների փաստաթուղթը դեռևս վերջնական համակարգման չի դրվել, սակայն իրավիճակի սրման դեպքում կարող է արագ պատրաստվել:

 

Որոշ ամերիկացի օրենսդիրներ ավելի վաղ հայտարարել էին, որ Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ սահմանել ուկրաինական իշխանությունների դեմ՝ կապված Կիևի ցուցարարների հանդեպ կոշտ գործողությունների գործադրման հետ:

 

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել բռնության կիրառմանն առնչություն ունեցող ուկրաինացի պաշտոնատար անձանց' ԱՄՆ մուտքի այցագրերը: