Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում դեռևս պահպանվում է կոռուպցիան: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը' Գերագույն ռադայի նիստի ժամանակ։

 

«Կաշառքը շարունակվում է որպես սովորական երևույթ' ինչպես վերցրել են գումար, այնպես էլ շարունակում են վերցնել։ Կաշառքն' ինչպես բերել են, այնպես էլ շարունակում են բերել: Երկրում ստեղծվում է Ազգային հակակոռուպցիոն բյուրո, որը կփորձի համակարգել այս ամենը»,- ասել է Յացենյուկը։

 

Յացենյուկը հայտնել է նաև, որ մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» և «Դատախազության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին։