Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 10-ին ի՞նչ է սպասվում և կստորագրի՞ Հայաստանը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը:

 

«Ես կարող եմ ասել, որ մենք հավաքական ենք համարում, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական հարցեր: Քննարկվել են ՀՀ Նախագահի այցերը Վատիկան, ԱՄՆ, նրա հանդիպումը Հունաստանի նախագահի հետ: «Քննարկվել են նաև ներքին քաղաքական հարցեր, մասնավորապես' Հանրապետական խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական քառօրյան»,- նշեց նա: