Տարեսկզբից ի վեր Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքն անցել Է 110 միլիարդ դոլարից, ինչը գերազանցում Է Ռուսաստանի բանկի եւ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության կանխատեսումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալ սարանի «Զարգացման կենտրոն» ինստիտուտի «Մեկնաբանություններ պետության եւ գործարարության մասին» շաբաթական տեղեկագրում:
Մեր գնահատումներով՝ «հոկտեմբերին մասնավոր հատվածից կապիտալի զուտ արտահոսքը գերազանցել Է 25 միլիարդ դոլարը: «Իսկ ընդամենը տարեսկզբից ի վեր կապիտալի զուտ արատահոսքն արդեն կազմել Է 110 միլիարդ դոլար, ինչը գերազանցում Է բոլոր պաշտոնական կանխատեսումները»,- ասված Է տեղեկագրում:
Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը 2014 թվականին կապիտալի զուտ արատահոսք Էր կանխատեսում 100 միլիարդ դոլարի, Ռուսաստանի բանկը՝ 90 միլիարդ դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: