Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում հետնապահ Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Մյոնխենդգլադբախի «Բորուսիային»:

Հանդիպումն ավարտվեց Կլոպի թիմի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման 58-րդ րոպեին Քրիստոֆ Կրամերը գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգևելով մրցակցին:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների հիմնական կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը: