Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» հերթական հաղթանակը տոնեց:

Սեփական հարկի տակ մադրիդցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սելտայի» դարպասը:

Հանդիպման բոլոր գոլերը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին նախ 36-րդ  11 մետրանոց հարվածից բացեց հաշիվը, ապա 65-րդ րոպեին դուբլ ձևակերպեց, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ  իր երրորդ գոլը հեղինակեց:

Արդյունքում Ռոնալդուն Իսպանաիայի առաջնություն հեղինակած գոլերի քանակը հասցրեց 200-ի: Պորտուգալացին նաև հեթ-տրիկների քանակով ռեկորդ սահմանեց՝ դառնալով Պրեմիերայի ամենաշատ հեթ-տրիկ ձևակարեպած ֆուտբոլիստը՝ 23: Այս ցուցանիշով մադրիդյան թիմի առաջատարը գերազանցեց Դի Ստեֆանոյին և Տելմո Սարային: