ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում:

 

Հովհաննես Մանուկյանը նշել է, որ չնայած կարճատև համագործակցությանը, ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շարունակականությունը համապատասխանում է ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարի և նրա թիմի հետ աշխատանքը իրենց համար առողջ համագործակցության լավագույն օրինակներից է և հավելել, որ նախարարության կողմից ներկայացված հարցադրումներն ընդգրկվելու են ՀՀ-ԵԽ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակելհետագա հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար տեղակալ Արման Թաթոյանը: