Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եվրագավաթներում խփած գոլերի քանակով հավասարվեց Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Լուդոգորեցի» դեմ հանդիպմանը պորտուգալացին հեղինակեց իր 75-րդ գոլը և հավասարվեց արգենտինացուն: Մեսսիին և Ռոնալդուին մեկ գոլ է բաժանում «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի ռեկորդային ցուցանիշից (76 գոլ):

Նշենք, որ այս գոլը Ռոնալդուի 72-ր գոլն էր Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով պորտուգալացին գերազանցում է Ռաուլին, ով իր ակտիվում ունի 71 գոլ, առաջատարը Մեսսին է՝ 74 գոլով: