Ֆրանսիական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած կասկածյալներից մեկը վերապատրաստվել է Եմենում տեղակայված «Ալ-Քաիդայի» ճամբարում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին:

 

Ամերիկյան պաշտոնյայի խոսքով՝ 2011-ին 34-ամյա Սաիդ Քուաշին մի քանի ամիս վերապատրաստում է անցել ահաբեկչական բազաներից մեկում Ֆրանսիա վերադառնալուց առաջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաիդ Քուաշին և նրա եղբայր Շերիֆը գրանցված էին ԱՄՆ ահաբեկիչների մասին կառավարության տվյալների բազայում, ինչպես նաև ներառված են եղել այն անձանց ցուցակում, ում արգելված է ԱՄՆ կամ ԱՄՆ-ից թռչող ինքնաթիռների վայրէջքը: