Ինդոնեզացի մասնագետները հունվարի 14-ին ձեռնամուխ են եղել այն ինքնագրիչների վերծանմանը, որոնք հայտնաբերվել են Ճավայի ծովում AirAsia Indonesia ավիաըներության ինքնաթիռի կործանման վայրում, վերծանման տվյալները կարող են ստացվել արդեն մեկ շաբաթ հետո, տեղեիացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մեկ շաբաթ հետո մենք կարող ենք ստանալ վերծանման տվյալները»,- Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Ինդոնեզիայի Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի գլխավոր քննիչ Մարջոնո Սիսվոսուվառնոն:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ այս շաբաթ ավելի վաղ ինդոնեզացի փրկարարներին հաջողվել Է հայտնաբերել եւ ջրից դուրս բերել կործանված ինքնաթիռի երկու ինքնագրիչները, ինչից հետո դրանք հասցվել են երկրի մայրաքաղաք Ջակարտա՝ ցուցմունքներ ստանալու համար: Փրկարարների տվյալներով՝ երկու ինքնագրիչներն Էլ գտնվում են լավ վիճակում: AirAsia Indonesia հանրանավի կործանման պատճառների հետաքննության ամփոփիչ արդյունքները կհրապարակվեն մեկ տարուց ոչ շուտ:

 

Հանրանավն Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից Սինգապուր Է մեկնել դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան եւ թռիչքից մեկ ժամ չանցած կորել Է ռադարների Էկրաններից՝ չտալով աղետի ազդանշաններ: Ինքնաթիռում եղել Է 162 մարդ (ճնշող մեծամասնությամբ՝ Ինդոնեզիայի քաղաքացիներ), նրանք բոլորը զոհվել են: Այս պահին Սուրաբայա են հասցվել աղետի 48 զոհերի մարմինները: Այնտեղ աշխատում են ավելի քան 200 դատաբժշկական փորձագետներ, եւ այժմ ճանաչվել են 32 զոհվածներ: