Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգի ամենախոշոր ցեղերից մեկը պատերազմ է հայտարարել «Իսլամական պետության» գրոհայիններին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:
«Մենք արգելափակել ենք ծայրահեղականների ճանապարհները: Մնացել է միայն բռնել այդ հանցագործներին»,-ասել է ցեղախմբի առաջնորդը:
Ընդհանուր առմամբ, հիմնականում Սիրիայում և Իրաքում գործող խմբավորման գրոհայինների ձեռքից զոհվել է ավելի քան 500 մարդ, տարածաշրջանի հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անհայտ: Միայն մեկ օր առաջ, ավելի քան 170 մարդ առևանգվել է ԻՊ-ի զինյալների կողմից Անբար նահանգում: