Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսային՝ նախկին դիվանագետ Ռահաթ Ալիեւին, մեռած գտել են Վիեննայի Յոզեֆշտադտ բանտի մենախցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Ուղղիչ հաստատության ներկայացուցիչները հայտնել են, որ մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն Է՝ կախվելու միջոցով:

 

 

2008 թվականին Ռահաթ Ալիեւը հեռակա կարգով հայրենիքում ընդհանուր առմամբ 40 տարվա ազատազրկման Էր դատպարտվել իշխանության զավթում նախապատրաստելու եւ մարդկանց առեւանգմամբ զբաղվող հանցախումբ կազմակերպելու համար:

 

 

2011 թվականի հունիսին Վիեննայի դատարանը հրաժարվել Էր Ալիեւին արտահանձնել Ղազախստանին:

Ալիեւը, որն ավելի վաղ Ղազախստանի դեսպանն Էր Ավստրիայում, պնդում Էր, որ իր դեմ գործ Է հարուցվել քաղաքական դրդապատճառներով: