Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուքքալեի շրջանին կից Քարահայըթ ավանում իրավապահ մարմինները հայտնաբերել եւ բերման են ենթարկել վարկային քարտերով աշխատող Ադրբեջանի քաղաքացի մարմնավաճառների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, ադրբեջանցիների թվում բերման են ենթարկվել Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացի 28 մարմնավաճառներ եւս: Ձերբակալվել են այդ կանանց մարմնավաճառության դրդած 7 պոռնկապահ:

 

Ոստիկանությունը պոռնկապահների մոտ 3 ատրճանակ, 8 հրացան եւ անձնագրեր է հայտնաբերել: Նշվում է, որ թուրքական օրենսդրության համաձայն' արտասահմանցի քաղաքացիները արտաքսվելու են Թուրքիայից, իսկ 7 պոռնկապահների դեմ քերական գործ կհարուցվի: