Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:

 

Ինչպես գրում Է Reuters-ը, հանդիպման վայրը դեռ որոշված չԷ, բայց, ամենայն հավանականությամբ, կողմերը կհանդիպեն Ժնեւում:

 

Մարտի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ավարտել են բանակցությունները շվեյցարական Մոնտրյոյում:

 

Հանդիպումը, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախորդել Է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի քաղաքական տնօրենների մակարդակով բանակցություններին, որոնք նշանակված են մարտի 5-ին: