Հայաստանում 2015 թվականի ընթացքում կիրականացվի համայնքների խոշորացման երեք պիլոտային ծրագիր, ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում:

 

Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում, Լո ռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ:

 

 

Համապատասպան որոշման նախագծերն ընդգրկված են ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստի օրակարգում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՟ համայնքներում հանրաքվեի կդրվեն հետևյալ հարցերը.՟ «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն՝ Տաթև համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով»:

 

 

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին: Այդպիսով, մեկնարկ տրվեց ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների, մասնավորապես, համայնքների խոշորացման գործընթացին:

 

 

Դրան հետևել են ուսումնասիրությունները, միտված հոշորացվող համայնքների փնջերի օպտիմալ սահմանմանը, առաջնահերթությունների նախանշմանը և ճանապարհային քարտեզի մշակմանը: Շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ վերհանվել են համայնքներում տրանսպորտային, կրթական, առողջապահական ենթակառուցվածների օպտիմալացման տարբերակները: