ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունների վերաբերյալ և նախազգուշացրել, որ Վաշինգտոնը կարող է վերանայել երկկողմ հարաբերությունների տարբերակները: Այդ մասին Օբաման հայտարարել է Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է rosbalt.ru-ն:

 

 

Ավելի վաղ' Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, սակայն դրանից հետո հայտարարել է, որ հանդես է գալիս երկու պետությունների խաղաղ գոյակցության օգտին, սակայն նշել է, որ դրա համար «պետք է փոխվեն հանգամանքները»:

 

 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը' Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել Նեթանյահուի դորքորոշման հետ կապված և նշել, որ կարող է վերանայել ՄԱԿ-ի միջազգային ճնշումից Իսրայելը պաշտպանելու իր քաղաքականությունը:

 

 

Իսրայելի վարչապետի հետ զրույցի ընթացքում Օբաման խիստ քննադատության է արժանացրել Նեթանյահուի դիրքորոշումը և վերահաստատել իր հավատարմությունը ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինյան պետության գոյակցության գաղափարին: