Երևանի «Նաիրիտ» գործարանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա աշխատակիցները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով նշել իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց: Նրանք նշեցին, որ դեմ չեն լինի, եթե իրենց ընդունի այլ պաշտոնյա և ներկայացնի ժամանակացույցը:
Նաիրիտցիները վանկարկում են «Վար-չա-պետ, վար-չա-պետ»:
Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք հստակություն են պահանջում, որպեսզի կոնկրետ իմանան, թե երբ են ստանալու իրենց գումարները: