Ֆրանսիան առաջին օդային հարվածն է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտ քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:
2014 թ.-ին ՌԴ Գերագույն դատարանը ճանաչել է «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը երկրում պաշտոնապես արգելված է: