Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում Է միայն արեգակնային Էներգիան, մարտի 30-ին հաջողությամբ մեկնարկել Է Մանդալայ քաղաքից եւ այս պահին շարժվում Է Չինաստանի կենտրոնական մասի Չունցին քաղաքի ուղղությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նախագծի կայքին: Solar Impulse 2 օդանավը 20 ժամ թռիչքի ընթացքում պետք Է հաղթահարի շուրջ 1375 կիլոմետր եւ վայրԷջք կատարի Չունցին քաղաքի միջազգային օդանավակայանում, որտեղ կանգ առնելուց հետո այն կուղեւորվի Չինաստանի եւս մեկ քաղաք՝ Նանկին:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՉԺՀ-ից հետո ինքնաթիռը կկտրի-կանցնի Խաղաղ օվկիանոսը՝ Հավայական կղզիներում միջանկյալ վայրԷջքով, այնուհետեւ վայրԷջք կկատարի Ֆինիքսում եւ Նյու Յորքում: Հաղթահարելով Ատլանտյան օվկիանոսը՝ օդանավը կանգ կառնի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում եւ կվերադառնա Աբու Դաբի: Շուրջերկրյա ճանապարհորդությունը կտեւի հինգ ամիս:

 

Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանն Է ներկայացվել անցյալ տարվա ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել հունիսին: Դրա թեւի բացվածքը կազմում Է 72 մետր, քաշը՝ 2,3 տոննա: Ինքնաթիռի միաթեւը ծածկված Է 17,2 հազար արեւամարտկոցներով, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչների մատակարարման համար:

 

Իքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր Է: