Ապրիլի 1-ից մեկնարկում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր «Յուքոմ» բաժանորդները /ֆիզիկական անձինք/, ովքեր օգտվում են «Յուքոմի» ֆիքսված հեռախոսակապից: Մրցույթի պայմանները շատ պարզ են՝ անհրաժեշտ է կատարել և ստանալ զանգեր «Յուքոմի» հեռախոսակապով և կուտակել միավորներ: Ամենաշատ միավորներ կուտակած երկու բաժանորդները «Genealogy» խմբի հետ կմեկնեն Վիեննա և կմասնակցեն «Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:

 

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, որ «Յուքոմ» ընկերությունն աջակցում և սատարում է Հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի մասնակցին Եվրատեսիլի մրցույթում:

 

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Յուքոմի» պաշտոնական կայքէջ www.ucom.am հասցեով: