Ֆրանսիական Ալպերում Airbus A320 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատների փոխհատուցման չափերը, կախված նրանց քաղաքացիությունից և այլ գործոններից, կարող են տատանվել և կազմել 30 հազարից մինչև 2,2 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

 

Ընկերության դեմ հայցերը կարող են ներկայացվել այնտեղ, որտեղ գնվել Է տոմսը, ավիաընկերության հայրենի երկրում (ԳՖՀ), այն երկրի դատարանում, ուր մեկնում Էր ուղևորը, կամ ուղևորի հայրենի երկրում: Փոխհատուցման գումարը կախված կլինի ուղևորի քաղաքացիությունից, տոմսի գնման վայրից, եկամուտների մակարդակից, նշել են իրավաբանները:

 

 

Օրենսդրության առանձնահատկությունների պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիներն անհամեմատ ավելի մեծ փոխհատուցում կստանան, քան եվրոպացիները կամ ասիական երկրների բնակիչները, կարծում են իրավաբանները:

 

 

Lufthansa-group ապահովագրական կոնսորցիումը 300 միլիոն դոլար Է հատկացրել Ֆրանսիայի հարավում գերմանական Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցներ վճարելու համար:

 

 

 

Handelsblatt թերթն ավելի վաղ գրել Է, որ կոնցեռնն այդպիսով փորձում Է թույլ չտալ անհատական հայցերի հարուցում. օրինակ, ԱՄՆ-ի այն քաղաքացիների ազգականները, որոնք երեք հոգի են եղել կործանված А320 ինքնաթիռում, ունեն դրա իրավունքը, որը ապահովված Է ամերիկյան օրենսդրությամբ: Անհատական հայցերի հարուցման դեպքում Lufthansa-ն հարկադրված կլինի դատարանում ապացուցել, որ ավիաընկերությունը չԷր կարող կանխել ողբերգությունը: Այն դեպքում, երբ աղետի գործով հիմնական մեղավորը համարվում Է Lufthansa-ի դուստր ընկերության՝ Germanwings-ի աշխատակիցը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեա ս Լուբիցը, դա դյուրին չի լինի անել:

 

 

Stewarts Law LLP ընկերության փաստաբան Ջեյմս Հիլի Փրեթը, որը խորհրդատվություն Է տրամադրում կործանված մալայզիական MH17 չվերթի զոհերի և MH370 օդանավում կորածների ընտանիքներին, կարծիք Է հայտնել, թե այն բրիտանացիները, որոնց չափահաս երեխաները զոհվել են ավիավթարի հետևանքով, կստանան շուրջ 30 հազար դոլար այն դեպքում, երբ ամերիկացի ծնողները կարող են ստանալ շուրջ 2,2 մլն դոլար:

 

 

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղևորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արևելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետևանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սև արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետևանքը:

 

 

Գերմանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է Ֆրանսիայում կործանված A320 ինքնաթիռում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների ճշտված ցուցակը: ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիաաղետի զոհ են դարձել ԳՖՀ-ի 72 քաղաքացիներ, 47 իսպանացիներ, Արգենտինայի, ԱՄՆ-ի և Ղազախստանի երեքական քաղաքացիներ, երկուական ավստրալացիներ, բրիտանացիներ, իրանցիներ, կոլումբիացիներ, ճապոնացիներ, Բելգիայի, Դանիայի, Կոտ դ՛Իվուարի, Մեքսիկայի, Մարոկոյի, Նիդեռլանդների և Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:

 

 

Այդ մարդիկ ունեին միայն մեկ երկրի քաղաքացիություն: Բացի այդ, զոհված հինգ ուղևորներ ունեին կրկնակի քաղաքացիություն. չորս իսպանացիներ ունեին նաև Իսրայելի, Մարոկոյի, Մեծ Բրիտանիայի և Մեքսիկայի անձնագրեր, իսկ ուղևորներից մեկն ուներ Չիլիի և Վենեսուելայի քաղաքացիություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: