Տարեցտարի նոսրանում են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների շարքերը: Մեծ հայրենականում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը Գեղարքունիքում այս տարի կդիմավորեն ընդամենը 87 վետերան, ովքեր համայնքների ղեկավարների կողմից կարժանանան դրամական պարգեւների եւ այլ կարգի խրախուսանքների, մեծարանքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, Մեծ հայրենականի 31 վետերան հաշվառված են Մարտունու, 23 վետերան՝ Գավառի, 14 վետերան՝ Վարդենիսի, 11 վետերան՝ Ճամբարակի եւ 9 վետերան՝ Սեւանի տարածքային զինվորական կոմիսարիատներում: Առավել թվով կենդանի վետերանններ ունի Գավառ քաղաքը՝ 9: Գավառին հաջորդում են Նորատուս գյուղը՝ 7, Սարուխան գյուղը ՝ 6, Վարդենիս քաղաքը՝ 6, Սեւան քաղաքը՝ 6, Ճամբարակ քաղաքը՝ 5, Գեղհովիտ գ յուղը՝ 4 վետերան:

Խոսրով Խլղաթյան