Ուկրաինայի Գերագույն ռադայում ապրիլի 3-ին 2530 համարի տակ գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում, օրինագծի նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնառաջադրված ազգային պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն:
Փաստաթղթի տեքստը ներկայումս Գերագույն ռադայի կայքում բացակայում է:
Հայոց ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի, 1965 թվականից սկսած ճանաչել և դատապարտել են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություն և 7 երկիր' մասամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով (այդ թվում' Ուկրաինան): Հայոց ցեղասպանության հերքումը պաշտոնապես աջակցում են Թուրքիան և Ադրբեջանը: