ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հարկադրված Է եղել շտապ կարգով վերադառնալ Սիեթլ քաղաքի (Վաշինգտոնի նահանգ) օդանավակայան այն բանից հետո, երբ վերթիռից հետո բեռների հատվածամասում սկսել են ճիչեր եւ հարվածներ լսվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիք ին:
«Սիեթլից Լոս Անջելես մեկնած ինքնաթիռը վայրԷջք Է կատարել վերթիռից գրեթե անմիջապես հետո»,- նշել Է գործակալությունը: Օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ բեռների բաժնում «եղել Է բեռնակիրը, որը չի կարողացել ժամանակին դուրս գալ օդանավից»:
Նախնական տվյալներով՝ նա չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: