Եվրոպայի լիգայի հաղթողի անունը հայտնի է: Քիչ առաջ Վարշավայում գավաթի համար պայքարեցին իսպանական «Սևիլիան» և ուկրաինական «Դնեպրը»:
Մրցաշարի գործող չեմպիոնները կարողացան երկրորդ անգամ անընդմեջ նվաճել մրցաշարի գավաթը:
Խաղի 7-րդ րոպեին հաշիվն արդեն բացված էր` Նիկոլա Կալինիչը առաջ մղեց իր թիմին: Իսպանական թիմի կազմում 28-րդ րոպեին Կրիխովյակը հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Կարլոս Բական հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:
Ուկրաինական թիմի երկրպագուները պատասխան գոլին շատ չսպասեցին. 44-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Ռոտան:
Երկրորդ խաղակեսում հերթական անգամ աչքի ընկնելու իր հնարվորությունը բաց չթողեց «Սևիլիայի» լավագույն ռմբարկու Կարլոս Բական` 2:3 և իսպանական ակումբը կրկին լավագույն ճանաչվեց Եվրոպայի լիգայում:
Արդյունքում «Սևիլիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: