Գլենդելի բնակիչ Աղասի Վարդանյանը մայիսի 28-ին դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով իր 55-օրյա ծոմապահությունը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին գրում էglendalenewspress.com-ը:

 

Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից տղամարդուն օգնել են դուրս գալ ընկերները և նստեցրել հաշմանդամի սայլակին: Նրան աջակցելու են եկել հարյուրավոր հայրենակիցներ:

 

Րոպեներ անց Վարդանյանն ասել է. «Ես ինձ լավ եմ զգում: Մեծ բավականություն ստացա»:

 

Հացադուլից հետո տղամարդը կշռում է մոտ 76 կգ՝ 25 կգ պակաս, քան 55-օրյա ծոմը սկսելը:

 

Պարիսպում գտնվելով՝ նա հավաքվածներին պատմել է, որ հայերն ամբողջ աշխարհից իմացել են իր ջանքերի մասին և աջակցել իրեն:

 

Շինությունից դուրս գալուց հետո ներկաներից մեկը նրան հարցրել է՝ ինչ է պատրաստվում ուտել այժմ, երբ հացադուլն ավարտվել է, տղամարդը կատակել է. «Ինչ էլ որ հիմա ուտեմ, աշխարհի ամենահամեղ ուտելիքն է լինելու»:

 

 

Agasi Vartanyan

<p>Agasi Vartanyan emerges from a glass enclosure at St. Leon Cathedral in Burbank on Thursday, May 28, 2015, where he fasted for 55 days to commemorate the 100th anniversary of the Armenian Genocide.</p>

<p>Agasi Vartanyan has his vitals checked after emerging from a glass enclosure at St. Leon Cathedral in Burbank on Thursday, May 28, 2015, where he fasted for 55 days to commemorate the 100th anniversary of the Armenian Genocide.</p>