Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաև այլ հակամարտային տարածաշրջաններում կարգավորման հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն օժանդակելու ջանքերի աջակցման հարցերն՝ ուկրաինական կողերի միջև ուղղակի կայուն երկխոսության հաստատման միջոցով:

 

Նաև կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի Հյուսիսում, ներառյալ Սիրիայում և Եմենում տարբեր ճգնաժամերի կարգավորման առաջշարժման գործում ռուս-ամերիկյան փոխգործակցության հնարավորությունները:

 

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: