2015 թվականի առաջին եռամսյակում ռուսաստանցիների արտասահմանյան ուղևորությունների թիվը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 30 տոկոսով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռոսստատին:

 

 

Այդ ժամանակաընթացքում ռուսաստանցիներն արտասահման են մեկնել 6,529 միլիոն անգամ այն դեպքում, երբ 2014 թվականին այդ թիվը կազմում Էր 9,446 միլիոն:

 

 

Դրա հետ մեկտեղ տուրիստական ուղևորությունների թիվը նվազել Է 40 տոկոսով՝ մինչև 1,899 միլիոն:

 

 

Ռոսստատի տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում ավելացել Է Ռուսաստան օտարերկրացիների ուղևորությունների թիվը՝ 6,331 միլիոնից հասնելով 7,347 միլիոնի: