Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կառավարության հրաժարականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Associated Press-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել էր պատգամավորական տեղերի մեծամասնությունը և միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունը:
Ըստ պարբերականի՝ ակնկալվում է, որ Էրդողանը դժվարին առաջադրանք կհանձնարարին վարչապետ Դավութօղլուին՝ ձևավորել նոր կոլաիցիոն կառավրություն:
Ընդդիմադիր կուսակցությունները խոստացել են ըմբոստանալ իշխող կուսակցության հետ միանալու ցանկացած առաջարկության:Associated Press-ը նշում է, որ, հավանաբար, նրանք կպահանջեն սահամանաձակել Էրդողանի դերը կառավարությունում՝ այդ կերպ բարդացնելով կոալիցիա կազմելու հնարավարությունը:
Թուրիքայի գործող հառավարությունը կշարունակի գործունեությունը մինչև նոր կառավարության նշանակումը: