Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած կործանարար հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19 մարդու, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Վրաստանի ճգնաժամային կառավարման և պետական անվտանգության խորհրդին:

 

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացել է 19 մարդ: Նրանցից պարզվել է 17-ի ինքնությունը: Մյուս 2 զոհերի ինքնությունը պարզվում է: Փնտրվում է 6 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Զոհերից մեկին, ում ինքնությունը դեռ չի պարզվել, հայտնաբերել են «Մզիուրի» այգում, 2-րդին Քուռ գետը քշել է դեպի Գարդաբանի թաղամաս: