Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ հունիսի 28-ին, ժամը 08.27-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ -փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Հ. Կ.-ին, ով տեղափոխել է Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ուղղել են ավտոմեքենան: