Իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Իրանի պայմանավորվածությունները նախատեսում են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումը: Այդ մասին ասված է բանակցությունների ժամանակ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի տեքստում, հայտնում է BBC-ն:
«Համաձայնագիրը նախատեսում է ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված, այնպես էլ բազմակողմանի և ազգային պատժամիջոցների վերացումը, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ», - ասվում է փաստաթղթում:
Պատժամիջոցների վերացման դիմաց' Իրանը պարտավորվում է 15 տարիների ընթացքում չիրականացնել գիտական հետազոտություններ' միջուկային վառելիքի վերամշակման գծով: