Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռադա է ներկայացրել ապակենտրոնացմանը վերաբերյալ փոփոխություններ: Համապատասխան փաստաթուղթը զետեղված է խորհրդարանի կայքում: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:

 

Ի սկզբանե նախագիծը չէր ներառում տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին հիշատակում: Այն մասին, որ Դոնբասի հատուկ կարգավիճակը կորոշվի հատուկ օրենքով, նշված էր միայն փոփոխություններ մցնելու մասին օրենքի անցումային դրույթներում:

 

Նախագիծն առաջացրել է ինքնահռչակ հանրապետությունների քննադատությունը: Պրոֆիլային կոմիտեն, իր հերթին, խորհուրդ է տվել Գերագույն ռադային ընդունել նախագիծը և ներկայացնել Սահմանադրական դատարանի գնահատմանը: