Իրաքի արևելքում' Դիյալա նահանգի Բանի Սաադ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս մոտ 50-ը' վիրավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը' հղում անելով «Sky News - Arabiya» հեռուստաալիքին:

 

 

Ուրազ Բայրամի օրը' «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շուկայի մոտ պայթեցրել են ավտոմեքենան, որի մջ ռումբ էր տեղադրված:

 

 

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Reuters գործակալությանը, ավտոմեքենայի մեջ եղել է երեք տոննա պայթուցիկ: Պայթյունի հետևանքով ոչնչացվել է մի քանի շենք: