Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» հաղթեց Լիբերտադորեսի գավաթի խաղարությունում:
Եզրափակչի պատասխան խաղում թիմը 3:0 հաշվով առավելության հասավ մեքսիկական «Տիգրեսի» նկատմամբ:
Արգենտինյան թիմի կազումում գոլեր հեղինակեցին՝ Լուկաս Ալարիոն (45), Կարլոս Սանչեսը (75, 11 մ.), Ռամիրո Մորին (79):
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Ռիվեր Փլեյթը» երրորդ անգամ է հաղթում այս մրցաշարում: Մինչ այս թիմը տիտղոսը նվաճել էր 1986 և 1996 թթ-ին: