Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

Հին մայրցամաքի առաջնության մեկնարկային օրը հայ բռնցքամարտիկներից հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով առավելության հասավ Լատվիան ներկայացնող Արթուրս Ահմետովի նկատմամբ: Հաջորդ փուլում Բաչկովի մրցակիցը կլինի Դանիան ներկայացնող Մանդիլիա Պուլսենը:

Ցավոք 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը չկարողացան հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը և դուրս մնացին հետագա պայքարից:

Օգոստոսի 8-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Մարգարյանի մրցակիցը կլինի Կիսոկո Սուլեյմանը, իսկ Արման Հովհիկյանը կմենամարտի հույն Ծաղրակոս Պավլոսի Պուլիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: